Ամերիկյան Garmin-ը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե իր արտադրանքն ինչպես է հայտնվել «Բայրաքթար»-ներում

0

Ամերիկյան «Garmin» ընկերությունն անդրադարձել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերում իր արտադրանքից մեկի օգտագործմանը, որոնք «Հայաստանում ու Արցախում անմեղ հայ խաղաղ բնակչությանն են սպանում»։

Ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում  դատապարտում է այդ բռությունները և նշում, որ իր արտադրանքի՝ այդ կերպ օգտագործման հետ կապված հետաքննություն է սկսել։ «Մենք խստորեն դատապարտում ենք այս բռնությունը և ցավակցում ենք սպանված մարդկանց հարազատներին։ Garmin-ի արտադրանքը, որն օգտագործվել է այս անօդաչուներում, կոմերցիոն է և ոչ ռազմական նշանակության, որը լայնորեն հասանելի է։ Այն չի նախագծվել կամ նախատեսված չէ ռազմական օգտագործման  համար, նախագծված չէ անօդաչուներում օգտագործելու համար։ Մենք հետաքննում ենք, թե ինչպես է մեր արտադրանքը հայտնվել այս անօդաչուներում, և քայլեր կձեռնարկենք՝ թույլ չտալու համար, որ այն կրկին նման կերպ օգտագործվի»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։