Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, հայտարարել է լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին:
«Բանն այն չէ, թե ով է առաջինը սկսել, ով պատասխանել: Դրանք բոլորը նշանակություն չունեցող դետալներ են»,- հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը՝ անուղղակիրոն ընդունելով Բաքվի մեղքը:
«Ադրբեջանը երեկ հերթական զոհերն է ունեցել: Մենք դա չենք թաքցնում: Հարցը պետք է լուծել: Մենք պատրաստ ենք այն խաղաղ ճանապարհով լուծել: Բայց ոչ թե բանակցություններով հանուն բանակցությունների, այլ կոնկրետ սուբստանտիվ բանակցություններով, որոնք կարող են հարցը մեռյալ կետից շարժել: Քանի դեռ հարցը չի լուծվել, այդպիսի բաներ կարող են տեղի ունենալ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել՝ կարող են վերաճել լայնածավալ պատերազմի՝ իր բոլոր բացասական հետեւանքներով»,- հայտարարել է դեսպանը:











