«Գորշ գայլերի» առաջնորդը ևս սատարում է Նիկոլ Փաշինյանին

150

Հայաստանը ահաբեկչական պետություն է և խաղալիք արտաքին ուժերի ձեռքում։ Այս մասին Անկարայում խորհրդարանական խմբակցության նիստին հայտարարել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին։ Հաղորդում է թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» լրատվական գործակալությունը։

Բահչելին նաև անդրադարձել է այն հայտարարությանը, որով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին թողնել վարչապետի աթոռը։

«Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Բահչելին հույս է հայտնել, որ Հայաստանը «չի գնա ռազմական հեղաշրջումների ճանապարհով»։

Հիշեցնենք, որ Շուշիում, որը Փաշինյանը հանձնեց թշնամուն, սպասվում է «Գորշ գայլերի» դպրոցի կառուցումը, որի բացմանը հիմնարկեքի արարողությանը կմասնակցի հենց Բահչելին։