Գորիսի ղեկավարի առևանգման դեպքի փաստով հաղորդում է ներկայացվել

30
Առուշ Առուշանյան

Գորիսի ղեկավարի առևանգման դեպքի փաստով Առուշանյանի փաստաբանները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

«Այս պահին չի բացառվում, որ վտանգ է սպառնում նաև Առուշ Առուշանյանի կյանքին։

Հիշեցնեմ, որ վաղ առավոտից համայնքի ղեկավարին առևանգել են և մինչ այս պահը  չի հաջողվում որևէ տեղեկատվություն ստանալ։ Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։

Նաև նշեմ, որ դեռևս Սիսիանից Գորիս մտնող ճանապարհը փակ է, Գորիսում են նաև մարզի համայնքերի ղեկավարներ, բազմաթիվ քաղաքացիներ»,- գրել է Յոլյանը: