Գորիսի քաղաքապետը կալանավորվեց

123
Առուշ Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Առուշ Առուշանյանի փաստաբանը։

«Ինչպես կանխազգում էի՝ դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը և Առուշ Առուշանյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Սա է մեր իրականությունը։ Պետք է շարունակենք պայքարել, որ հասնենք ճշմարտության։ Սա նախադեպը չունեցող բան է, որովհետև մեկ անձի հակասական ցուցմունքով կարող են մի ամբողջ համայնքի գլխատեն։ Մեկ անձ սկզբում հերքել է, հետո օրեր անց, չգիտես ինչ ցուցմունք է տվել, և ընդամենը այդ մեկ ցուցմունքով կարող են անձին կալանավորել։ ՀՀ-ում ազատությունը որևէ արժեք չունի»,-ասաց փաստաբանը։

Վերջինս նկատեց՝ իշխանությունները ժողովրդի տված մանդատից են խոսում, այնուհետև հարց բարձրացրեց՝ Առուշ Առուշանյանը չունե՞ր այդ ժողովրդի մանդատը։