Գորիս-Կապան միջպետական ճանապարհը դեռ փակ է․ բանակցություններն այսօր կշարունակվեն

26

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները երեկ անարդյունք են ավարտվել, այսօր կշարունակվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Նրա խոսքով՝ հստակ ժամ չկա՝ երբ կվերսկսվեն բանակցությունները: Փարսյանի տեղեկացմամբ՝ հայկական կողմից բանակցություններին մասնակցում են սահմանապահ զորքերի ներկայացուցիչները:

Այս պահին ադրբեջանցիների կողմից շարունակում են փակ մնալ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի քանի հատվածներ: