Google -ը 13 տարեկան է

4

Google-ը այսօր տոնում է իր 13-ամյակը:

Google-ը որպես նախագիծ-հետազոտական ծրագիր սկսվել է 1996-ի հունվարին Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից, երբ նրանք ուսանում էին Կալիֆորնիայի Ստենֆորդի համալսարանում։ Սակայն, Google-ի ծննդյան օրը հունվարին չէ։ Որպես ընկերություն գրանցվելու համար Google-ը հայտ է ներկայացրել 1998-ի սեպտեմբերի 4-ին և միայն երեք օր հետո՝ սեպտեմբերի 7-ին, հիմնվել է։ Սակայն, Google.com դոմենը գրանցվել է սեպտեմբերի 15-ին։ Չնայած այս բոլոր ամսաթվերին՝ Google-ն իր պաշտոնական ծննդյան օրը ընտրել է սեպտեմբերի 27-ը։

Անցած 10 տարիների ընթացքում Google-ը գնել է ավելի քան 100 ընկերություն։ Google-ի վերջին խոշոր ձեռքբերումներից է Motorola Mobility-ի գնումը՝ 12,5 միլիարդ դոլարով։ Դե իսկ 2011-ի մայիսին Google-ի բացարձակ (unique) այցելուների քանակը հատեց 1 միլիարդի սահմանը։