Google-ը տուգանվել է 500 մլն դոլար

11

Google ընկերությունը կվճարի 500 մլն դոլարի չափ տուգանք կանադական օն-լայն դեղատները AdWords ծառայության միջոցով գովազդելու համար, ինչը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ ներմուծվել է արգելված դեղորայքի:

Այս ձևով ընկերությունը կազատվի դատական հետապնդումից:

Ինչպես հաղորդում են իշխանությունները, ընկերությունը գիտեր սահմանափակումների մասին, որը դրված է ԱՄՆ-ի սահմաններում գտնվող դեղատների ապրանքի ներմուծման վրա:
Տուգանքի մեջ ներառված է Google-ի ստացած եկամուտները, որ ընկերությունը ստացել է արգելված գովազդից, ինչպես նաև այդ նույն դեղատների դեղերի վաճառքի արդյունքում ստացած եկամուտները:

Վերլուծաբանները կարծում են, որ սրանով Google-ի հեղինակությունն ավելի շատ կտուժի, քան նրա ֆինանսական վիճակը: