Միայն Հայաստանում և միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կարող է կոռուպցիայի դեմ անխոջ պայքար մղող գլխավոր դատախազը տարատեսակ մութ և կասկածելի պատմություններով հայտնի լինել: Գրում է politik.am-ը։
Փաշինյանի սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պարզվում է, սիրում է իրեն ծառայություն մատուցողներին շռայլ վարձահատույց լինել: Ինչպես Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններից մեկն է պարզել՝ կոռուպցիայի դեմ կյանքի և մահվան պայքար մղող դատախազ Արթուր Դավթյանի վարորդը դատախազությունում նաև վարչության պետ է:
Սարգիս Թարխանյանը` ով մինչև 2017 թվականը ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության նյութատեխնիկական բաժնի վարորդ է եղել՝ 2017 թվականից դատախազությունում աշխատում է, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության պետ:











