Գիշերը թշնամին կրակել է Կարմիր Շուկայի ուղղությամբ

30

Թշնամու կողմից Արցախի Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցները կրում են պարբերական բնույթ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատել է, որ այս գիշեր կրկին ադրբեջանցիները կրակել են հայկական բնակավայրի ուղղությամբ։

«Կրակոցները միշտ էլ կան, հիմնականում ամեն օր լսվում են, արդեն սովորական բնույթ են կրում, կարևորը տուժածներ չկան»,- ասել է Մ. Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ կրակոցները ամեն անգամ տարբեր ժամերի են լինում, տարբեր ուղղություններով, մի անգամ օդ են կարկում, մեկ ուրիշ անգամ արձակում թիրախավորած կրակոցներ։