Ղրիմից Թուրքիային խորհուրդ են տվել մոռանալ Ռուսաստանի հարավի մասին երազանքները

53

Ռուսաստանի հարավի վրա Անկարայի ազդեցության գոտու ընդլայնման կանխատեսմամբ քարտեզի ցուցադրումը թուրքական հեռուստաալիքով անհեթեթություն է, թուրքական կողմը պետք է մի կողմ դնի Ռուսաստանի հարավի մասին երազանքները: Այս մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի Ազգային դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ թուրքական պետական ​​ալիքը ցույց է տվել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ մի շարք տարածքների վրա ազդեցության ընդլայնման քարտեզը
Թուրքական պետական ​​TRT1 հեռուստաալիքը եթերում ցույց է տվել Stratfor ընկերության կողմից ավելի վաղ պատրաստված Անկարայի ազդեցության ոլորտի ընդլայնման կանխատեսման քարտեզ:

«Այդ ամենն անհեթեթություն է եւ հիշեցնում է հատված գիտաֆանտաստիկ ժանրից: Թուրքական կողմին կարելի է միայն խորհուրդ տալ մի կողմ դնել ռուսական տարածքների մասին երազանքները»,-ասել է Գեմպելը:

«Ղրիմը Ռուսաստանի օրինական մասն է: Ռուսաստանն Ուկրաինա չէ, նրա հետ նման հետնաբեմային խաղերը չեն անցնի»,-հավելել է նա: