Ղարիբաշվիլին խոսել է «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության և Փաշինյանի ու Ալիևի հետ ունեցած հարաբերությունների մասին

49

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիվանագիտական ​​կորպուսի աշխատակիցների համաժողովում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին:

«Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Գործընթացները, իհարկե, շատ հետաքրքիր են մեզ համար»,-նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Խոսելով տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերությունների և բարձր մակարդակի այցերի մասին՝ նա նաև ասել է. «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել երկխոսությունը և Վրաստանի միջոնդրությամբ վերականգնել ու ամրապնդել վստահությունը հարևանների միջև։ Ես շատ լավ, անմիջական բարեկամական հարաբերություններ ունեմ երկու երկրների ղեկավարների՝ նախագահ Ալիևի և Փաշինյանի հետ»։

Այս տարի Վրաստանի վարչապետը չորս պաշտոնական հանդիպում 1 ունեցել, երկու անգամ եղել 1 Ադրբեջանում, երկու անգամ`Հայաստանում։

«Երկու անգամ էլ մեզ մոտ է եղել Փաշինյանը։ Ունեցել եմ բազմաթիվ շփումներ երկու երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ հեռախոսով։ Ես շատ հաջող հանդիպում ունեցա նաև Թուրքիայում, մեզ ամենաբարձր մակարդակով ընդունեց նախագահ Էրդողանը և շատ արդյունավետ քայլեր ենք արել այս ուղղությամբ»,-ասել է Ղարիբաշվիլին։