Արծրուն Հովհաննիսյանը՝ Գետաշենի և Շահումյանի ուղղությամբ առաջխաղացման մասին

30
զինվոր

Արդյոք Գետաշենի, Շահումյանի շրջաններում առաջխաղացման հետ կապված համացանցում տարածված լուրերն իրական են։ Նման հարց ուղղվեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին։

«Այս պահին նպատակահարմար չէ մեկնաբանել կոնկրետ ուղղություններով կոնկրետ գործողությունները, հատկապես որոնք վերաբերում են մեր զինված ուժերի հաջողություններին, առաջընթացներին: Եկեք մարտական գործողությունների ակտիվ փուլի ընթացքում կոնկրետ բնագծեր, բնակավայրեր չշեշտենք: Դա այնքան էլ ճիշտ չի»,- նշեց նա: