Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը

7
Գերմանիայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, ինչի մասին փորձագետները նախկինում զգուշացրել էին։ Այս մասին հայտնել է գերմանացի բժիշկների ասոցիացիայի (Marburger Bund) նախագահ Սյուզաննա Յոնանը։
 
«Մենք արդեն համավարակի տարածման երկրորդ ալիք ենք ապրում»,-ասել է Յոնան՝ նշելով, որ երկրորդ ալիքն ավելի թույլ է, քան մարտ-ապրիլ ամիսներին տարածված առաջին ալիքը: Սակայն, ըստ նրա, հիվանդության նոր դեպքերի թիվը հետևողականորեն ավելանում է։
 
«Սա մեծացնում է նախկինում գրանցված հաջողությունների կորուստի վտանգը, որոնք ձեռք էր բերել Գերմանիան»,-հավելել է փորձագետը:
 
Նշենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում Գերմանիայում գրանցվել էր կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ: