Գերմանիայից բուժաշխատողներ կգան Հայաստան՝ միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին

10

Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ: Այս մասին հայտնում  է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը: 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 

«Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:

Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա «կովիդ-19»-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ սպասում ենք նրանց ժամանմանը»: