Գերիների հարցը կլուծվի այն կերպ, ինչպես դա հնարավոր է․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

60
Կոպիրկին

Մոսկվան ի սկզբանե հանդես է եկել «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման սկզբունքով, բայց հարցը կլուծվի այն կերպ, ինչպես դա հնարավոր է։ Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն աշխատանքները՝ Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ:

«Այս հարցը Ռուսաստանի ղեկավարության եւ խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջնահերթություններից է։ Մեր դիրքորոշումը հայտնի է, այն ի սկզբանե արտահայտվել է «փոխանակում բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Բայց կփորձենք լուծել այնպես, ինչպես դա հնարավոր է»,— ասել է Կոպիրկինը ։

Նրա խոսքով ՝ այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։