Գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, և մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված

35

«Հիշեցնեմ, որ գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, և մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված»,–ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաև, որ Մոսկվայից վերադարձած մեր պատվիրակությունը, որը պետք է բանակցեր սահմանային միջադեպերի՝ հատկապես վերջին վեց գերիների հետ համար, վերադարձել է ձեռնունյան։ «Նրանք տարածեցին լղոզված մի հայտարարություն, որտեղ ընդամենը ասված է, որ քննարկումները և բանակցությունները շարունակվում են»,–ասաց նա։

Նա հիշեցրեց, որ հունիսի մեկին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված մեղադրանքի նախաքննությունը։ Նրանք մեղադրվում են տեռորիստական և դիվերսիոն ակտեր, հրդեհներ, և մարդկանց կյանքի վտանգ սպառնացող ահաբեկչական պլանավորված գործողություններ կատարելու մեջ։