Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատել է Թուրքիայից Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխումը

19
Լիբիացի գեներալ

Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատել է Թուրքիայից Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման մասին լուրերը։

Գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին այս մասին հայտնել է Sky news Arabia-ի եթերում։

«Թուրքիան Լիբիայի Մետիգա և Միսուրատա օդանավակայաններից հազարավոր սիրիացի ահաբեկիչներ է տեղափոխել։ Հիմա էլ օգտագործում է այդ օդանավակայանները Լիբիայից և Սիրայից տարբեր ազգերի ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու համար»,- հայտարարել է ալ-Մեսմարին։