Գեներալները պահանջում են ազատ արձակել Աշոտ Մինասյանին

50

Մի խումբ գեներալներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ)։

«Ս.թ. դեկտեմբերի 1-ին ապօրինի մեղադրանքով կալանավորվել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ և Արցախի «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ):

ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապա՜ղ ազատ արձակել Հայրենիքի նվիրյալին և դադարեցնե՜լ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը:

1. Վալերի Գրիգորյան – գեներալ լեյտենանտ

2. Հայկ Քոթանջյան – գեներալ լեյտենանտ

3. Տիրան Խաչատրյան – գեներալ լեյտենանտ

4. Էնրիկո Ապրիամով – գեներալ լեյտենանտ

5. Սերգեյ Չալյան – գեներալ մայոր

6. Հովիկ Օհանյան – գեներալ մայոր

7. Հենրիկ Մուրադյան – գեներալ մայոր

8. Հովհաննես Վարյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

9. Սաշա Աֆյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

10. Հովհաննես Հունանյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

11. Գրիգոր Գրիգորյան – ՀՀ ոստիկանության գեներալ լեյտենանտ

12. Գագիկ Համբարձումյան – ՀՀ ոստիկանության գեներալ մայոր

13. Թաթուլ Պետրոսյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

14. Գրիշա Միքայելյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

15. Ռաֆիկ Հովհաննիսյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական

16. Ալբերտ Մարգարյան – արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական»: