Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Գեղարքունիքի հատվածից մինչև Իրան ընկած Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման համար։
Ավելի վաղ համացանցում ՀՀ Գեղարքունիքի մարզում ռուսական դրոշներով ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարներ էին հայտնվել։
Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները, դրանք ՌԴ ՊՆ 102-րդ ռազմակայանի զինծառայողների հետ շրջող ռուսական սահմանապահ զորքերի հետախուզական խմբեր են։











