Գեղամասարի բնակիչները փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը

8

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։

Ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Խաչատրյանից տեղեկանում ենք, որ համայնքի բնակիչները առավոտյան ժամը 7։00-ից փակել են միջպետական ճանապարհը։

«Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր։ Աղտոտում է նաև խմելու ոռոգման ջրերը»,-նշում է Սևակ Խաչատրյանը։