Գեղամ Մանուկյանին անվտանգության աշխատողները հեռացրին ԱԺ դահլիճից․ ասել էր Արցախն ուրանալը դավաճանություն է

131

Ազգային ժողովում հերթական միջադեպը գրանցվեց: Հայաստան դաշինքից Գեղամ Մանուկյանն իր ելույթում, արձագանքելով ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի` օրեր առաջ մի հարցազրույցում հնչեցրած մտքերին, թե պետք է մտածենք` «Արցախում ապրող մարդիկ անվտա՞նգ են, արդյոք, Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ», հայտարարեց` Արցախն ուրանալը դավաճանություն է:

Մանուկյանի այս խոսքը դուր չեկավ ՔՊ-ականներին, և նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հրահանգեց անվտանգության աշխատակիցներին` հեռացնել Մանուկյանին ամբիոնից: