Ադրբեջանի գազամուղերն ու նավթամուղերը պետք է առնվեն հայկական զինուժի նշանառության տակ

9
Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանում իրականացվող արևմտյան նախագծերը, գազամուղերն ու նավթամուղերը պետք է առնվեն հայկական զինուժի նշանառության տակ, քանի որ դրանցից ստացվող եկամուտներն օգտագործվում են այս տարածաշրջանում ահաբեկչության տարածման նպատակով։

Ադրբեջանում միլիարդավոր դոլարների հասնող արևմտյան նախագծերը, ենթակառուցվածքները, գազամուղերն ու նավթամուղերը որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր պետք է այլևս առնվեն հայկական զինված ուժերի նշանառության տակ, քանի որ դրանցից ստացվող նյութական միջոցները, հասույթը Բաքվի իշխանություններն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչության տարածման նպատակով: Սա այլևս հրատապ կարևորության հարց է»,– ասվում է գրառման մեջ: