Շրջանառվող տեղեկատվության համաձայն, որը տարածում են նաեւ հակառակորդ երկրի լրատվամիջոցները, Նիկոլ Փաշինյանի հայտարարած գաղտնի փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենալու այսօր։ Ավելին, նշվում է նաեւ կոնկրետ ժամ՝ 16։00-ին։
«Փաստինֆո»-ն փորձեց ՀՀ արտաքին գերատեսչությունից տեղեկանալ փաստաթղթի ստորագրման մասին, ինչին ի պատասխան ԱԳՆ խոսնակը նշեց, որ, փաստաթղթի մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և եթե դրա հետ կապված որևէ խոսակցություն կա, դիմենք վարչապետի լրատվական բաժին։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն խոսնակը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։











