Գալուստ Սահակյանի մյուս որդուն ևս մեղադրանք է առաջադրվել․ նա հարցաքննվել է

9
ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդուն՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով եւ 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով։

Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասաց, որ իր պաշտպանյալը երկու անգամ հարցաքննվել է եւ նշել, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։