Ինչ է սպասվում վաղվա նիստին. Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞

34
Գագիկ Ծառուկյան
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11-ին, նշանակված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու ԱԱԾ-ի կողմից արված միջնորդության դատաքննությունը: Վաղը հայտնի կդառնա՝ Ծառուկյանին կկալանավորեն, թե ոչ։
 
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ, եւ իր մեղադրանքը չի ընդունում, ավելին նա հարուցված քրեական գործը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում, քանի որ գործը հարուցվեց կառավարության հրաժարականի իր պահանջից անմիջապես հետո:
 
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը գործի հետ կապված հայտնեց, որ ներգրավված են մի քանի տասնյակ մեղադրյալններ և քննությունը շարունակվում է։
 
Եվ ասմենին զուգահեռ, հոկտեմբերի 8-ին սպասվում էԲՀԿ-նի, ՀՅԴ-ին եւ «Հայրենիք» կուսակցությունների համապետական հանրահավաքը։