Գագիկ Ծառուկյանն Արմեն Սարգսյանի տանն է

58
Գագիկ Ծառուկյան

«Հայկական ժամանակի» տեղեկությունների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տան է։ Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը վատառողջ է:

«ՀԺ»-ի թղթակիցն արձանագրել է, որ Ծառուկյանին սպասարկող դիվանագիտական համարներով «Range Rover» մակնիշի ավտոմեքենան («36 D009 AM») մեկ այլ մեքենայի ուղեկցությամբ քիչ առաջ ժամանեց Սարգսյանի կեցավայր: