Գագիկ Խաչատրյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց

4
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության նիստը:
 
Գագիկ Խաչատրյանը դատարանին էր ներկայացրել տեղեկանք, որ ունի առողջական խնդիրներ ու չի կարող մասնակցել նիստին։ Վերջինի պաշտպանները միջնորդեցին հետաձգել նիստը։
 
Դատարանը, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, հայտարարեց, որ հարցում կուղարկի ՔԿՀ՝ տեղեկանալու Խաչատրյանի առողջական վիճակի մասին։
 
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։