Ֆրանսիայում Հայաստանից եւ Վրաստանից անձինք են ձերբակալվել. եղել են անդրազգային հանցավոր խմբի անդամներ

116

Ֆրանսիայում Հայաստանից եւ Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք գողացված ավտոմեքենաների վաճառքով եւ ծխախոտի անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբի անդամներ են եղել:

Ինչպես Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ազգային ժանդարմերիան, նշված խումբը կապված է եղել «ռուսախոս մաֆիայի» հետ: Իրականացվել է ընդհանեւր 37 ձերբակալություն եւ 61 խուզարկություն: