Ֆրանսիայից բժիշկներ կժամանեն Արցախ

257
Հիվանդանոց

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում կժամանի Ֆրանսիայից բժիշկների խումբ՝ օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։ Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։ Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։ Բժիշկների այցը նախաձեռնել են «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգները։ Բժիշկների պատվիրակության խմբում են․

1. Լևոն Խաչատրյան – սիրտ-անոթային վիրաբույժ,

2. Ան Մարի Բերժե – վիրաբույժ,

3. Պատրիկ Կնիպեր – ռեկունստրուկտիվ վիրաբույժ,

4. Պիեր Ժիրար – վիրաբույժ-վնասվածքաբան,

5. Միքայել Չափարյան – վիրաբույժ-վնասվածքաբան,

6. Մարի-Լիս Պետի – բժշկի օգնական։