Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին բանաձեւը

30

Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նոր բանաձև, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ սեպտեմբերյան վերջին հարձակման կապակցությամբ։

Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։

Զուգահեռաբար, Սենատի առջև բողոքի ակցիա են իրականացնում Ֆրանսիայում ապրող ադրբեջանցիները։