Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելել է Արցախ

299

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը նախօրեին մեկնել է Արցախ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է «France TV»-ի մեկնաբան Ժուլիեն Նենին։

«Վալերի Պեկրեսեն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա այնտեղ հանդիպել է տեղի քաղաքական գործիչներին: Ճանապարհորդությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի կարողացել լուսաբանել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ France TV-ն»,- նշել է նա։