Ֆրանսիայի ԱԺ մի խումբ պատգամավորներ պատրաստվում են այցելել Արցախի գրավյալ տարածքներ

73

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Ժան Լյուկ Ռեիցերը նամակ է ուղարկել Ադրբեջանի Միլի Մեջլիսի Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Սոլթան Մամեդովին, գրում է Factor.am-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նամակում նշվում է, թե «Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների հայամետ դիրքորոշումը չի արտահայտում Ադրբեջանի նկատմամբ ֆրանսիացի ժողովրդի վերաբերմունքը»։ Ռեիցերը նշել է, որ միշտ սատարել է «Ադրբեջանի արդար դիրքորոշումը, իսկ իր մի շարք գործընկերներ, ընկնելով հայկական համայնքի ազդեցության տակ, զբաղեցնում են հակառակ դիրքորոշում»։ Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակություն է ձևավորվել, որն այցելելու է Ադրբեջան։ Այցի ծրագրի շրջանակում նախատեսվում է նրանց այցը Արցախի գրավյալ տարածքներ։