Ֆրանսիայի արտգործնախարարը մտադիր է այցելել Հայաստան և Ադրբեջան

36

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ քննարկելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Այս մասին նախարարը հայտարարել է Ֆրանսիայի Սենատում ունեցած իր ելույթում։

Համապատասխան հրապարակումը տեղադրված է Սենատի Twitter-յան էջում։

«Ֆրանսիան առաջին իսկ օրվանից դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչը սրում է իրավիճակը։ Ես մտադիր եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երեւան, որպեսզի տեղ հասցնեմ այս միտքը»,- ասել է Կոլոննան։