Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի սուվերեն տարածքում ընթացող մարտերի կապակցությամբ։
«Ֆրանսիան մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի վատթարացման կապակցությամբ, կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է հայտարարությունում։
Նշենք, որ մարտական գործողություններն ընթանում են ՀՀ սուվերեն տարածքում՝ Ծիծեռնակաքարի հատվածում։











