Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հաագայի դատարանի՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշմանը

29

Փարիզն ուշադրությամբ հետևել և ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ կապված Բերձորի միջանցքում տիրող իրավիճակի հետ։  Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Բերձորի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման հետ։

«Ֆրանսիան հիշեցնում է իր անսասան աջակցությունն Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթը, ներառյալ՝ նշյալ խափանման միջոցները»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։