Ֆրանսիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են արցախյան հակամարտությունը

88

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինքենի հետ։

Նա ամփոփել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոսկվա, Կիեւ եւ Բեռլին այցելությունները։

Լը Դրիանն ասել է, որ իրենց միասնական են գործողությունների կոորդինացիայի հարցում, որպեսզի նպաստեն իրավիճակի դե-էսկալացիային, երկխոսության հաստատմանն ու կայունության ապահովմանը։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արցախյան հակամարտության պատճառով առաջացած խնդիրների կարգավորմանը օգնելու ուղիները։