Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ. Վալերի Բուայե

42
Վալերի Բայե

Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարսելի փոխքաղաքապետ, Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն:

«Օգտվելով Մերձավոր Արևելքում լարվածության աճից՝ հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ ներխուժել են ՀՀ հարավային Սյունիքի մարզի Վերիշեն և Իշխանասար գյուղերի մոտակայքում գտնվող Սև լճի շրջանը:

Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից հրահանգված այս նոր ագրեսիան տեղի է ունենում Արցախի Հանրապետության դեմ պատերազմը սկսվելուց վեց ամիս չանցած»,-գրել է Բուայեն` նշելով, որ սա ցույց է տալիս Ադրբեջանի ռազմատենչ մտադրությունները: