Ֆրանսիան պատրաստ է աջակցել` Ղարաբաղյան խնդրում տեւական կարգավորում գտնելու հարցում

0
Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, ֆրանսիական առաջնորդը իր պատրաստակամությունն է հայտնել՝ օգնել գտնելու տեւական եւ բոլոր կողմերի համար արդարացի ու փոխընդունելի քաղաքական լուծումներ Ղարաբաղյան հարցում։ Մակրոնը նաեւ գոհունակություն է հայտնել, որ վերջ են դրվել ռազմական գործողություններին։