Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեղարկել են ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը․ Լավրով

844

Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները հակառուսության ալիքի համատեքստում՝ ձգտելով չեղարկել ամեն ինչ կապված ՌԴ հետ, հայտարարել են, որ մեզ հետ չեն շփվի այս ձևաչափում։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և Հարավային Կովկասի շահերը, եթե պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է։ Գտնում եմ, որ նմանատիպ մոտեցումն անպատասխանատու է, բայց դա մեզ հունից չի հանի։ Մենք հակված են ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և եռակողմ բոլոր պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով»,- հայտարարել է Լավրովը։