Ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը ԵՄ ղեկավարության՝ Անկարա կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կապված աղմկահարույց դեպքից հետո: Հաղորդում է Ermenihaber.am-ը։
«Վաղը դուրս եմ գալիս Ֆրանսիա-Թուրքիա բարեկամական խմբից: Արդեն բավ է»,- իր Twitter-ում գրել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիա այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չէին առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին, որից հետո մեծ աղմուկ էր առաջացել և բազմաթիվ խոսակցությունների պատճառ դարձել:














