Ֆրանսիայի 40 պատգամավորներ կոչ են անում Մակրոնին ճանաչել Արցախի անկախությունը

15
Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի Ազգային ժողովի 40 պատգամավոր կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Նման կոչով ֆրանսիացի խորհրդարանականները դիմել են հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Infoteka24 պորտալը հայտնել էր, որ Արցախի ճանաչման մասին նմանատիպ օրինագիծ արդեն ներկայացվել է Ֆրանսիայի Ազգային ժողով: