Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև

262
Ֆրանսիայի Սենատի ստորին պալատը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունեց։
 
Բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի ստորին պալատի պատգամավորներից 296–ը, դեմ՝ 1–ը։
 
Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաև պատգամավորներ Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։ Նշենք, որ այս սենատորները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև էին մշակել։
 
Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։
 
Փաստաթղթի հեղինակները վկայակոչում են Ֆրանսիայի Սահմանադրության (ընդունվել է 1945 թվականի հունիսի 26-ին) 34-1 հոդվածը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, 1949 թվականի ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագիրը, 1969 թվականի հունվարի 4-ին ուժի մեջ մտած ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացման մասին միջազգային կոնվենցիան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
 
Միաժամանակ Սենատը կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։