Ֆրանսիայի խորհրդարանը կքննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը

4
French-parlamentarian

Ֆրանիսացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պատրաստվում է երկրի խորհրդարան ներկայացնել մի քանի պատգամավորների կողմից ստորագրված, Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև:

«Որպես պատգամավոր՝ կշարունակեմ բոլոր հնարավոր նախաձեռնություններով հանդես գալ։ Որպես մի քանի պատգամավորների ստորագրություն ունեցող բանաձևի առաջին ստորագրող՝ կներկայացնեմ այն, որպեսզի մեր խորհրդարանը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքին», – գրել է նա: