Ֆրանսիան անթույլատրելի է համարում Թուրքիայի միջամտությունը Ղարաբաղյան հակամարտությանը

14
Վարձկան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը անթույլատրելի է անվանել արտաքին միջամտություն, մասնավորապես, Թուրքիայի կողմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Այս մասին նա հայտարարել է Սենատում ելույթի ժամանակ:

«Արտաքին միջամտությունը, մասնավորապես, Թուրքիայի միջամտությունը, խթանում է այդ սրումը, և դա անընդունելի է»,- մեջբերում է նրա խոսքերը ТАСС-ը: