ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել «Գորշ գայլեր»-ի հիմնադրի որդին

66

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը։ Այս մասին հաղորդում է X-ում ԵԽԽՎ-ի պաշտոնական էջը։

«Շնորհավորում ենք Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշին, որը հենց նոր է ընտրվել որպես վեհաժողովի նոր փոխնախագահ Թուրքիայից»,-ասված է կազմակերպության գրառման մեջ։

Նշենք, որ Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը, որը «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի ավագ որդին է, եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահը և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր։