Եվս մեկ սփյուռքահայի մուտքն արգելվեց Հայաստան

1289

Հուլիսի 31-ին արգելվել է ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան, ինչի մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքում:

Սյունեն Հայաստան էր ժամանել՝ ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից Սյունիքում  կազմակերպված ամառային ճամբարներին մասնակցելու նպատակով: «Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո տեղեկացրին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,-գրել էր Սյունեն: