Եվրոպական խորհուրդը դադարեցրել է Ռուսաստանի անդամակցությունը կառույցին

54

Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն:

«Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն՝ Իտալիայի նախագահությամբ, որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը։ Իտալիան դա անհրաժեշտ միջոց է համարում` կապված Դոնբասում գործողության հետ»,- ասել է Դի Մայոն։