Եվրոպական հանձնաժողովը կասկածի տակ է դնում Բելառուսի ընտրությունների արդյուքնները

7
Եվրոպական հանձնաժողովը կասկածի տակ է դրել Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալները` հիմնվելով տեղի դիտորդների տվյալների վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ցավոք, միջազգային դիտորդների մասնակցության հնարավորություն չկար… Այնուամենայնիվ, այնտեղ տեղացի անկախ դիտորդներ են եղել: Մեր ստացած տեղեկատվության հիման վրա կան լուրջ կասկածներ Ընտրական հանձնաժողովի հայտարարած տվյալների ճշմարտացիության վերաբերյալ»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: