Եվրախորհրդի նախագահը Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպում կանցկացնի

67
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախաշեմին լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Եվրախորհրդի նախագահը վաղը երկկողմ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հետ, այնուհետև երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ, – ասել է նա։